Հիշողության դինամիկ տրամադրում
C ծրագրավորման լեզվում հիշողության դինամիկ բաշխման համար նախատեսված են հետևյալ 4 ֆունկցիաները, որոնք ստանդարտ գրադարանի ֆունկցիաներ են։
-
malloc (անգլ. memory allocation, հիշողության տրամադրում),
- calloc (անգլ. clear allocation, հիշողության մաքուր տրամադրում)
- realloc (անգլ. reallocation, հիշողության վերաբաշխում).
- free (անգլ. free, ազատել)
Այս ֆունկցիաների նկարագրությունները գտնվում են stdlib.h վերնագրային ֆայլում և ունեն հետևյալ տեսքը։
#include <stdlib.h> void *malloc (size_t size); void *calloc (size_t num, size_t size); void *realloc(void *block, size_t size); void free(void *block);
malloc ֆունկցիան գտնում է նշված քանակությամբ ազատ հիշողություն և վերադարձնում է void* ցուցիչ size քանակությամբ բայթերի վրա։ Եթե չի հաջողվում ինչ-որ պատճառով ազատել հիշողություն, ապա malloc ֆունկցիան վերադարձնում է NULL.